Այսօր: 06.09.2010
Նորություններ| Բանկի մասին| Ծառայություններ| Հաշվետվություններ| Բաժնետերեր| Կարգավորում| Հետադարձ կապ
Թարմացվել է`: 08.02.2010 14:01
 
 
Նորություններ
MasterCard վճարային համակարգի քարտերի սակագների իջեցում

24.06.2010

MasterCard վճարային համակարգի գովազդային խրախուսական ծրագրի շրջանակներում Բանկը հայտարարում է միջազգային քարտերի սակագների իջեցում: Մինչև ս.թ. սեպտեմբերի 01-ը ձեռք բերեք Բանկի...
Ավելին MasterCard վճարային համակարգի խրախուսական գովազդային ծրագիր

14.06.2010

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 1-ից մեկնարկում է MasterCard վճարային համակարգի խրախուսական գովազդային ծրագիրը, որի շրջանակներում Ձեզ ընձեռնվում է աննախադեպ հնարավորություն...
Ավելին
Բանկի մասին

Զարգացման Հայկական Բանկը Հայաստանի Հանրապետոթյան առաջին առևտրային բանկերից է: Հիմնադրվել է 1990 թվականին ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ Ն. Ի. Ռիժկովի կարգադրությամբ, սակայն իրական գործունեությունը սկսել է 1991թ. աշնանը Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո: Բանկը հաղթահարեց բոլոր փորձությունները, որոնք բաժին էին ընկել մեր երկրին եւ ժողովրդին, պետական և մասնավոր հաստատություններին 90-ականների սկզբներին: Այսօր Բանկն անշեղորեն ընթանում է առաջ` կիրառելով տարիների կուտակած փորձը Հայաստանում և արտերկրում բիզնեսի ընդլայնման համար:

Մինչև 1996 թվականը Բանկը գործել է "Վերականգնման և զարգացման բանկ" անվանմամբ: Ունի բանկային բոլոր տեսակի գործառնություններ իրականացնելու արտոնագիր: Իրավաբանական կարգավիճակն է` Բաց Բաժնետիրական Ընկերություն:

Որպես ունիվերսալ բնույթի ֆինանսավարկային հաստատություն Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի սեփականության տարբեր ձևեր եւ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ավելի քան 5000 ձեռնարկություններին եւ կազմակերպություններին, ինչպես նաև ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Կանոնադրական կապիտալը` 4 525 992 300 ՀՀ դրամ է: Կապիտալի կառուցվածքում բացակայում է պետության մասնաբաժինը: Մեկ սովորական բաժնետոմսի արժեքն է 5500 դրամ, մեկ արտոնյալ բաժնետոմսինը` 700 դրամ:

Զարգացման Հայկական Բանկն ակտիվորեն մասնակցել է միջազգային տարբեր ֆինանսական ծրագրերում: 1997-2001թթ. Բանկը սպասարկել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Հայատանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրի ֆինանսական մասը: 1999-2002թթ. ամերիկյան "Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ" Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր և միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը: 2000-2003թթ. Համաշխարհային բանկի եւ գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների եւ վերամշակող արտադրությունների վարկավորումը: Վերջին տարիներին բանկը հիմնականում վարկավորում է ծրագրեր, որոնք կապված են Հայաստանի տնտեսության իրական հատվածի զարգացման նախապատվելի բնագավառներում ներդրումների հետ: Ֆիզիկական անձանց հետ աշխատանքի կարևոր ուղղություններից է` "ինտերնետ-բենքինգ"-ի եւ "պլաստիկ" բիզնեսի տեխնոլոգիաների զարգացումը:

Բանկը հանդիսանում է կարճաժամկետ պետական պարտատոմսերի շուկայում դիլլեր: Երեք տարի անընդմեջ (2001-2003թթ.) Բանկը ճանաչվել է ներքին պետական պարտքի սպասարկման լավագույն գործակալ:

Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ն 2008 թվականի դեկտեմբերի 8-ից հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: Արժեթղթերի հաշվարկային Համակարգի մասին կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.nasdaqomx.am  ինտերնետային կայքում:

Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ որպես Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ վերագրանցվել է 2009 թվականի հունվարի 23-ին:

2001թ. Բանկին շնորհվել է Ֆրանսիայի արդյունաբերության աջակցման ասոցիացիայի "Ոսկե մեդալ":

Բանկն առաջինը Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել է միջազգային ֆինանսական շուկաներում գործառնություններ իրականացնելու հնարավորություն: Բանկը թղթակցային սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների եւ Ռուսաստանի Դաշնության առավել ճանաչված բանկերի հետ:

Բանկն աշխատում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով, բանկային հաշվարկների ավտոմատացված համակարգի ռեժիմով, որի հիմքում դրված է "ՀԾ AS BANK 4.0" ծրագիրը:

2008թ. նոյեմբեր ամսին կայացած "Զարգացման Հայկական Բանկ " ԲԲԸ Բաժնետերերի Ընդհանուր ժողովի ժամանակ հաստատվեց Բանկի նոր կանոնադրությունը, որում ամրագրված են կորպորատիվ կառավարման նորմերը: Բանկի ղեկավար մարմիններից է նաև Խորհրդատվական Խորհուրդը:

2009թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ Զարգացման Հայկական Բանկի աշխատակիցների թիվն է ըստ հաստիքացուցակի ` 128:

Տարադրամների
փոխարժեքներ ADB
03.09.2010, Ժ. 14:10
USD/AMD 362 367
GBP/AMD 554 567
EUR/AMD 463 473
CHF/AMD 350 363
RUB/AMD 11.55 12.12
CAD/AMD 335 350
GEL/AMD 190 210
Այլ երկրների
փոխարժեքներ

ՈՒՇԱԴՐՈՒՅԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Նորություններ | Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Հետադարձ կապ
Առաքելություն | Վարչակազմակերպական կառուցվածք | Ղեկավարություն | Պետական գրանցման վկայականի պատճենը | Կանոնադրություն | Կոնտակտային տեղեկություն | Բաժնետոմսերի թողարկում, առք ու վաճառք
Հաճախորդների իրավունքները | Թափուր աշխատատեղեր | Հայտարարություններ
Copyright 2010 Armenian Development Bank. Developed by Smart Systems LLC