Այսօր: 06.09.2010
Նորություններ| Բանկի մասին| Ծառայություններ| Հաշվետվություններ| Բաժնետերեր| Կարգավորում| Հետադարձ կապ
Թարմացվել է`: 18.12.2009 15:36
 
 
Նորություններ
MasterCard վճարային համակարգի քարտերի սակագների իջեցում

24.06.2010

MasterCard վճարային համակարգի գովազդային խրախուսական ծրագրի շրջանակներում Բանկը հայտարարում է միջազգային քարտերի սակագների իջեցում: Մինչև ս.թ. սեպտեմբերի 01-ը ձեռք բերեք Բանկի...
Ավելին MasterCard վճարային համակարգի խրախուսական գովազդային ծրագիր

14.06.2010

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 1-ից մեկնարկում է MasterCard վճարային համակարգի խրախուսական գովազդային ծրագիրը, որի շրջանակներում Ձեզ ընձեռնվում է աննախադեպ հնարավորություն...
Ավելին
Հաճախորդների իրավունքները

Հաճախորդների իրավունքները

"Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերության հաճախորդների դիմում-բողոքների ընդունումը և քննարկումը կարգավորվում է "Զարգացման Հայկական Բանկ" ԲԲԸ Վարչության "22" հունվարի 2009թ. թիվ 4.6 որոշմամբ հաստատված "Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերության հաճախորդների բողոք-պահանջների ընդունման և քննման ընթացակարգով":
"Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերության հաճախորդները իրենց բողոք-պահանջները կարող են ներկայացնել հետևյալ եղանակով` Դիմումը պետք է ստորագրված (իրավաբանական անձանց դեպքում նաև կնքված) լինի` նշելով բողոքատուի ազգանունը, անունը, (անվանումը, բողոքատուի պաշտոնատար անձի անունը, ազգանունը), բնակության վայրը (գտնվելու վայրը): Առանց ստորագրության և վերոհիշյալ տեղեկությունների բողոք-պահանջը չի քննարկվում: Բողոքները կարող են ներկայացվել հետևյալ հասցեով` Բանկի գլխամասային գրասենյակ, կամ մասնաճյուղ /հասցե` Հայասատանի Հանրապետության, ք. Երևան, Ավան համայնք, Բաբաջանյան 44/1/, կամ Բանկի էլեկտրոնային հասցեով`
info@armdb.com կամ փոստով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1 "Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերություն:

 Ֆիզիկական անձ հաճախորդը իրավունք ունի ներկայացնելու "Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերության և իր միջև կնքված գործարքներից բխող պահանջները Ֆինանասական համակարգի հաշտարարին: 

 "Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել գրավոր համաձայնագիր Ֆինանսական համակարգի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու "Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերության վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը
"Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ տնային էջերում`
http://www.cba.am/CBA_SITE/downloads/orenk/orenk/orenq2.pdf կամ http://www.arlis.am/
Վճարը` թղթային մեկ տպագիր էջի համար սահմանվում է 3 դրամ, էլեկտրոնային առաքման դեպքում` անվճար: Տեղեկատվությունը "Զարգացման Հայկական Բանկ" բաց բաժնետիրական ընկերությունը դիմումատուին տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում:
"Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, 120 հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Բանկը տրամադրում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, 126-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում: Վճարը` թղթային մեկ տպագիր էջի համար սահմանվում է 3 դրամ:
Դիմումատուն գրավոր դիմումը կարող է ներկայացնել հետևյալ հասցեով` Բանկի գլխամասային գրասենյակ, կամ մասնաճյուղ /հասցե` Հայասատանի Հանրապետության, ք. Երևան, Ավան համայնք, Բաբաջանյան 44/1/, կամ Բանկի էլեկտրոնային հասցեով`
info@armdb.com կամ փոստով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1 "Զարգացման Հայկական Բանկ"բաց բաժնետիրական ընկերություն:

 Ընկերության դեմ հաճախորդի կողմից ներկայացված բողոք-պահանջի քննության գործընթաց

 "Զարգացման Բանկ" ԲԲԸ "Հախախորդների բողոք-պահանջների ընդունման և քննարկման ընթացակարգ"

Տարադրամների
փոխարժեքներ ADB
03.09.2010, Ժ. 14:10
USD/AMD 362 367
GBP/AMD 554 567
EUR/AMD 463 473
CHF/AMD 350 363
RUB/AMD 11.55 12.12
CAD/AMD 335 350
GEL/AMD 190 210
Այլ երկրների
փոխարժեքներ

ՈՒՇԱԴՐՈՒՅԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Նորություններ | Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Հետադարձ կապ
Առաքելություն | Վարչակազմակերպական կառուցվածք | Ղեկավարություն | Պետական գրանցման վկայականի պատճենը | Կանոնադրություն | Կոնտակտային տեղեկություն | Բաժնետոմսերի թողարկում, առք ու վաճառք
Հաճախորդների իրավունքները | Թափուր աշխատատեղեր | Հայտարարություններ
Copyright 2010 Armenian Development Bank. Developed by Smart Systems LLC