Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com

"Զարգացման Հայկական Բանկ" ԲԲԸ Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված հիմնադիր պայմանագրի համաձայն, իսկ իրական գործունեությունը սկսել է 1991 թվականի աշնանը:
Մինչև 1995 թվականի նոյեմբերը Բանկը գործել է "Վերականգնման և զարգացման բանկ" անվանմամբ: Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրի` Բանկն իրավունք ունի և մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի սեփականության տարբեր ձևեր և տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց:
Բանկի իրավաբանական կարգավիճակը բաց բաժնետիրական ընկերություն է, կանոնադրական կապիտալը և էմիսիոն եկամուտը կազմում է 4,556,662 հազ. ՀՀ դրամ: Կապիտալի կառուցվածքում բացակայում է պետության մասնաբաժինը:

Մեկ սովորական բաժնետոմսի արժեքն է 5500 ՀՀ դրամ, մեկ արտոնյալ բաժնետոմսինը` 700 ՀՀ դրամ:

Բանկն առաջինն է տրամադրել ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջազգային ֆինանսական շուկաներում գործառնություններ իրականացնելու հնարավորություն: Բանկը թղթակցային սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների և Ռուսաստանի Դաշնության առավել ճանաչված բանկերի հետ:

Բանկն ակտիվորեն մասնակցել է միջազգային տարբեր ֆինանսական ծրագրերում, մասնավորապես`

  • 1997-2001թթ. Բանկը սպասարկել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրի ֆինանսական մասը:
  • 1999-2002թթ. ամերիկյան "Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ "Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր և միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը:
  • 2000-2003թթ. Համաշխարհային բանկի և գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների և վերամշակող արտադրությունների վարկավորումը:
  • 1999թ. ԱՌԿԱ գործակալության կողմից Բանկին շնորհվել է տեղեկատվական թափանցիկության և ԶԼՄ-ների հետ համագործակցությանը պատրաստ լինելու պատվոգիր:
  • 2001թ. ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվել է "ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն գործակալի" դիպլոմ:
  • 2001թ. նոյեմբերի 19-ին, Փարիզում Բանկին շնորհվել է "Ազգային արդյունաբերության աջակցման "Ոսկե մեդալ":
  • 2002 թ. ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Բանկին տրվել է "ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում լավագույն գործակալի" դիպլոմ:
  • 2003 թ. ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Բանկին տրվել է "ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն գործակալի" դիպլոմ:
  • 2006 թ. Բանկը թևակոխեց զարգացման նոր փուլ` ձևավորելով կառավարման նոր որակ և մշակելով հեռանկարային ծրագրերի իրականացման նոր քաղաքականություն:
  • 2006 թ. հուլիսի 31-ից Բանկը դարձավ Հայաստանի Բանկերի Միության անդամ:
  • 2008 թ. նոյեմբեր ամսին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվեց Բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որում ամրագրված են կորպորատիվ կառավարման նորմերը: Բանկի կառավարման մարմիններն են` բաժնետերերի ընդհանուր ժողովը, Տնօրենների խորհուրդը և Վարչությունը: Բանկի ղեկավար մարմիններից է նաև Խորհրդատվական խորհուրդը:
  • 2008 թ. հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: Արժեթղթերի հաշվարկային համակարգի մասին կանոնակարգին կարելի է ծանոթանալ www.nasdaqomx.am ինտերնետային կայքում:
  • 2009 թ. Բանկը վերագրանցվել է որպես Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:
  • Բանկը մասնակցում է նաև Գերմանահայկական Հիմնադրամի Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրին, Ազգային հիփոթեքային ընկերության Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման ծրագրին, Բնակարան երիտասարդներին ՈՒՎԿ-ի Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան ծրագրին, Գերմանահայկական Հիմնադրամի վերականգնվող էներգիայի խրախուսման ծրագրին:

    Վերջին տարիներին Բանկը հիմնականում վարկավորում է ծրագրեր, որոնք կապված են Հայաստանի տնտեսության զարգացման ներդրումների հետ:

    Բանկն աշխատում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով, բանկային հաշվարկների ավտոմատացված համակարգի ռեժիմով, որի հիմքում դրված է "ՀԾ AS BANK 4.0 "ծրագիրը:
    2011 թ. օգոստոսի 31-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվն ըստ հաստիքացուցակի`156 է:


Թարմացվել է` 04.10.2011 11:00


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One