| Նորություններ 07.05.2013 Ռեեստրի վարման ծառայություններ Սիրով տեղեկացնում ենք, որ Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ, 2013թ. մարտի 11-ից իրականացնում է հաշվի օպերատորի բոլոր գործառույթները և առաջարկում ենք անվանական արժեթղթերի... 19.04.2013 Նոր վարկատեսակ ՛՛Զարգացման վարկ՛՛ Զարգացման Հայկական Բանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունեությանը և բիզնեսի զարգացմանը' իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր վարկատեսակ`... Հաշվիչ Զարգացման Հայկական Բանկ,
ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1,
հեռ.` /37410/ 59 15 15,
ֆաքս` /37410/ 59 14 05,
S.W.I.F.T. ARDEAM 22,
էլ. հասցե` info@armdb.com |
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՛՛Զարգացման Հայկական Բանկ՛՛ բաց բաժնետիրական ընկերության (տնվելու վայր՝ ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 21/1) Տնօրենների խորհուրդը հայտնում է, որ 2013թ. ապրիլի 26-ին ժամը 1600-ին, ք. Երևան, Պարոնյան 21/1 հասցեում գտնվող ՛՛Զարացման Հայկական Բանկ՛՛ բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վարչական շենքում կայանալու է Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է 2013թ. մարտի 12-ի դրությամբ Բանկի ռեեստրում առկա տվյալներին համապատասխան: Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
2.՛՛Զարգացման Բանկ՛՛ ԲԲԸ 2012թ. տարեկան գործունեության արդյունքների և 2013թ. հիմնական խնդիրների մասին, 3. ՛՛Զարգացման Բանկ՛՛ ԲԲԸ 2012թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատման մասին: 4. ՛՛Զարգացման Բանկ՛՛ ԲԲԸ բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժինների վճարման մասին: 5.՛՛Զարգացման Բանկ՛՛ ԲԲԸ 2013թ. գործունեության աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրության մասին: 6.՛՛Զարացման Բանկ՛՛ ԲԲԸ Տնօրենների խորհրդի ործունեության վերաբերյալ Հայտարարարի մասին: Բաժնետերերն օրակարգին և կից նյութերին կարող են ծանոթանալ բանկի ինտերնետային կայքում կամ այն կտրամադրվի ժողովի գրանցման պահին: Ժողովում քվեարկությունն անցկացվելու է քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկները կտրվեն ժողովին մասնակցելու համար գրանցված բաժնետիրոջը (լիազորված անձին)՝ ժողովի քվորումի առկայության դեպքում: Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցների գրանցումը տեղի կունենա 2013թ. ապրիլի 26-ին, ժամը 1530-ից մինչև 1555-ը: Բաժնետերը ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով: Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու համար բաժնետիրոջ անձնագրի առկայությունը պարտադիր է (լիազորված անձանց համար պարտադիր է նաև սահմանված կարգով տրված լիազորարի առկայությունը): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 21/1, ՛՛Զարգացման Բանկ՛՛ ԲԲԸ Վարչության աշխատակազմ կամ զանգահարել /37410/ 59 14 40 հեռախոսահամարով:
՛՛ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ՛՛ ԲԲԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ 2013թ. ապրիլի 26-ին ժամը 1600-ին կայանալիք Զարգացման Հայկական Բանկի տարեկան ընդհանուր ժողովի նյութեր Թարմացվել է`
17.04.2013 14:37
|
Արտարժույթի փոխարժեքներ
|
|||||||||||||||||||||||||||||||||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: