Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Արմեն Մինասյան

Ծնվել է 1970թ. Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1992-1999թթ. աշխատել է "ՀՄԸՄ", այնուհետեւ "Փյունիկ" ֆուտբոլային ակումբներում որպես գլխավոր հաշվապահ, փոխնախագահ, գլխավոր մենեջեր: 1998-2000թթ. եղել է "Նաիրի-2" ՍՊԸ-ի տնօրեն: 2000-2003թթ. "Հայծխախոտ" ԲԲԸ-ում վարել է Խորհրդի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը: 2003թ. նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն: 2006թ. հունիսին ընտրվել է Զարգացման Հայկական Բանկի Տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2009թ. հունիսին` Տնօրենների խորհրդի նախագահ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


Ալեքսանդր Գրիգորյան

Ծնվել է 1942թ. Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1963-1965թթ. աշխատել է Երևանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի հաշվապահությունում, 1966-1968թթ.`Հայկական ԽՍՀ Պետպլանի գնագոյացման բաժնում: 1968-1978թթ. եղել է ՀԽՍՀ Պետպլանի տնտեսության պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի բաժնի ղեկավար, 1978-1988թթ. Պետպլանի ընդհանուր պլանավորման բաժնի ղեկավար: 1988-1991թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը: 1991-2006թթ. եղել է Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ: 2006թ. մարտից Զարգացման Հայկական Բանկի Տնօրենների խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:


Յուրի Աղասյան

Ծնվել է 1953թ. Լեռնային Ղարաբաղի Աղբուլաղ գյուղում: 1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1977-1991թթ. աշխատել է ԽՍՀՄ Շինբանկի հայկական գրասենյակում որպես գլխավոր տնտեսագետ, 1991-1997թթ. "Ակունքբանկ" ՓԲԸ-ում, որպես Վարչության նախագահի տեղակալ: 1997-2000թթ. եղել է "Հայկապբանկ" ՍՊԸ-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ: 2000-2002թթ. աշխատել է "Ակունքբանկ" ՓԲԸ-ում որպես վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: 2002-2004թթ. եղել է "Լեն-Ալ" ՍՊԸ տնօրեն, 2005-2006թթ.` "Վելդակ" ՍՊԸ տնօրեն:
2006թ. հունիսից Զարգացման Հայկական Բանկի Տնօրենների խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Վահագն Դավթյան

Ծնվել է 1978թ. Երևանում: 1999թ. ավարտել է ՀՀ ԿԳ նախարարության Երևանի պետական հումանիտար քոլեջը' ստանալով հյուրանոցների և տուրիստական համալիրների սպասարկման կազմակերպչի որակավորում: 2008թ. ավարտել է Երևանի պետական մանկարավարժական համալսարանը` ստանալով տեխնոլոիաների և ձեռնարկատիրական գործունեության ուսուցչի որակավորում: 1999-2004թթ. աշխատել է "Գրանդ Տոբակո" ՀՁ ՍՊԸ-ում որպես տենիկական բաժնի ինժեներ, կոմերցիոն բաժնի տեխնիկական հարցերով մասնագետ, կոմերցիոն տնօրինության տնօրեն, ապա զբաղեցրել է գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2004-2005թթ. եղել է "Արմենիան Ռոյալ Սիգարետ" ՓԲԸ տնօրենի տեղակալ: 2006թ. առ այսօր զբաղեցնում է "Հումլ-Ա" ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնը, 2008թ. առ այսօր նաև "Զեյթուն Կահույքի Ֆաբրիկա" ԲԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը: 2009թ. ապրիլին ընտրվել է "Զարգացման Հայկական Բանկ" ԲԲԸ Տնօրենների խորհրդի անդամ:
Ամուսնացած է:

Սամվել Ղումաշյան

Ծնվել է 1956թ. ք. Երևանում: 1980թ. ավարտել է ժող. տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի և իրավագետի որակավորում: 1998թ.-ից աշխատում է ՀՀ, ք. Երևան, Ավան թաղային համայնքում' նախ որպես վերահրսկող բաժնի պետ, ղեկավարի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ապա 2002թ. առ այսօր զբաղեցնում է ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2009թ. ապրիլին ընտրվել է Զարգացման Հայկական Բանկի Տնօրենների խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու  երեխա:


Թարմացվել է` 03.10.2011 19:15


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One