| Նորություններ 07.05.2012 Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: 27.04.2012 Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4... Հաշվիչ Զարգացման Հայկական Բանկ,
ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1,
հեռ.` /37410/ 59 15 15,
ֆաքս` /37410/ 59 14 05,
S.W.I.F.T. ARDEAM 22,
էլ. հասցե` info@armdb.com |
![]() Ղեկավարություն
Կարեն Սարգսյան Ծնվել է 1968թ. Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտն` ստանալով տնտեսագետի որակավորում: 1991-1993թթ. աշխատել է "Վան" առևտրա-արտադրական միավորումում, "Տիրա" առեւտրային ձեռնարկությունում: 1994-2004թթ. աշխատել է "Արդշինբանկ" ԲԲԸ-ում որպես բաժնի պետ, ապա վարչության պետ: 1994-1998թթ. եղել է Ժողտնտեսության ինստիտուտի "Ֆինանսներ եւ վարկ" ամբիոնի ասպիրանտ: 2004թ. նշանակվել է ՀՀ առևտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, այդ պաշտոնում աշխատել է մինչեւ 2006թ. փետրվարը: 2006թ. փետրվարին նշանակվել է Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ: Հովհաննես Նավասարդյան Ծնվել է 1972 թ. Երեւանում: 1994 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի "Աշխատանքի էկոնոմիկա եւ սոցիոլոգիա" ֆակուլտետն` ստանալով տնտեսագետի որակավորում: 1994-1997 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, 1997-2002 թթ.`Արդշինբանկ" ԲԲԲ-ում: 2002 թ. ապրիլից մինչեւ 2006 թ. ապրիլը զբաղեցրել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրենի պաշտոնը: 2006 թ. ապրիլին նշանակվել է Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահի տեղակալ-Վարչության անդամ: 2000թ.-ից դասավանդում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի "Ֆինանսներ եւ վարկ" ամբիոնում: Տնտեսագիտության թեկնածու է 2004թ.-ից, Ատենախոսության թեման է "Բանկային վարկի վերադարձելիության ապահովման մեխանիզմի կատարելագործումը": Տիգրան Բադանյան Ծնվել է 1966թ. Երեւանում: 1990թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետն' ստանալով քիմիկոսի որակավորում: 1994թ. ավարտել է գործարար ղեկավարման ամերիկյան "Հայկազյան" քոլեջ-համալսարանը' ստանալով մագիստրոսի որակավորում: 1993թ. աշխատում է Զարգացման Հայկական Բանկում' սկզբից որպես մասնագետ, այնուհետև որպես բաժնի վարիչ, իսկ 1997թ.-ից նշանակվել է Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահի տեղակալ, Բանկի Վարչության անդամ: Պետրոս Կոլիկյան Ծնվել է 1960թ. Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում: 1982թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտն` ստանալով տնտեսագետի որակավորում: 1982-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, 1983-1984թթ. աշխատել է ԽՍՀՄ Պետբանկի Հայկական Հանրապետական գրասենյակում որպես ավագ տեսուչ: 1984-1992թթ. աշխատել է ԽՍՀՄ Պետբանկի Հայկական Հանրապետական գրասենյակի Հաշվողական կենտրոնում որպես գլխավոր հաշվապահ: 1992-1994թթ. աշխատել է "Հայպետագրոբանկ" ԲԲԸ-ում որպես վարչության պետի տեղակալ: 1994-1995թթ. աշխատել է "Բանկ Պետրովսկի" առևտրային բանկի Երևանի մասնաճյուղում որպես գլխավոր հաշվապահ: 1995-2003թթ աշխատել է "Արդշինբանկ" ԲԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ -բաժնի պետ: 2003-2004թթ. աշխատել է "Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն" ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ: 2004-2005թթ. աշխատել է "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում որպես բաժնի պետ: 2005-2006թթ աշխատել է "Լաս Ուորլդ Քամփնի" ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ: 2006թ. դեկտեմբերին նշանակվել է Զարգացման Հայկական Բանկի գլխավոր հաշվապահ-Վարչության անդամ: Գրիգորի Զաքարյան Ծնվել է 1981թ.-ին Կիրովական քաղաքում: 2002թ.-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտերի բակալավրիատը, այնուհետ 2004թ.-ին ավարտել է նաեւ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2004-2007թ.թ.-ին սովորել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում տեսական տնտեսագիտություն մասնագիտությամբ: 2007թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն' ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2002-2003թ.թ.-ին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Դրամավարկային եւ ֆինանսական վիճակագրության մասնագետ: 2003թ.-ից աշխատում է Զարգացման Հայկական Բանկում՝ սկզբից որպես գլխավոր մասնագետ, այնուհետեւ որպես բաժնի ղեկավար: 2008թ.-ից զբաղեցրել է Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի ղեկավար-Գլխավոր գանձապետի պաշտոնը: 2011թ.-ի հունվարից նշանակվել է Զարգացման Հայկական Բանկի Վարչության անդամ: Թարմացվել է`
03.10.2011 19:00
|
Արտարժույթի փոխարժեքներ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: