| Նորություններ 07.05.2012 Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: 27.04.2012 Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4... Հաշվիչ Զարգացման Հայկական Բանկ,
ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1,
հեռ.` /37410/ 59 15 15,
ֆաքս` /37410/ 59 14 05,
S.W.I.F.T. ARDEAM 22,
էլ. հասցե` info@armdb.com |
![]() Ղեկավարություն
Զարգացման Հայկական Բանկի գործադիր մարմնի` Վարչության գործունեության գնահատման համակարգը հիմնված է Հայաստանում գործող ֆինանսա-բանկային օրենսդրական դաշտի, Բանկի ռազմավարական ծրագրերի և ներքին ակտերի խոր և գիտակցված ընկալման և արդյունավետ կիրառման վրա: Գործադիր մարմնի աշխատանքի գնահատման հիմնական չափորոշիչներն են`
Վարչության անդամների աշխատանքի բովանդակությունը ներառում է Տնօրենների Խորհրդի կողմից ընդունված որոշումների, ֆինանսական գործընթացների օպտիմալացման, արժեթղթերի, արտարժույթի հետ գործառնությունների, բանկի պարտավորությունների, ծախսերի և եկամուտների, աուդիտի, աշխատակազմի կառավարման, տարբեր տեսակի ռիսկերի կանխորոշման եւ զսպման, անվտանգության հետ կապված որոշումների օպերատիվ ընդունումը և դրանց կատարման վերահսկողությունը: Այդ խնդիրները լուծելու համար Վարչության անդամներն օժտված են լայն լիազորություններով և առավել պատասխանատվությամբ: Վարչության աշխատանքների գնահատման համար Տնօրենների խորհուրդը վերլուծում է ՀՀ կենտրոնական բանկի ստուգման ակտերը, արտաքին աուդիտի եզրակացությունը, Վարչության նախագահի, Ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները և տեղեկատվությունը: Վարչության աշխատանքները գնահատելիս Տնօրենների Խորհրդը նաև հաշվի է առնում Վարչության անդամների կողմից իրավունքի, մարքետինգի, գործարարության, նոր տեխնոլոգիաների հիմունքների տիրապետումը, աշխատանքին ստեղծագործական մոտեցումը, կորպորատիվ կառավարման և մշակույթի զարգացմանը, բանկի դրական կերպարի ամրապնդմանը միտված քայլերը: Թարմացվել է`
12.03.2011 19:40
|
Արտարժույթի փոխարժեքներ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: