| Նորություններ 07.05.2012 Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: 27.04.2012 Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4... Հաշվիչ Զարգացման Հայկական Բանկ,
ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1,
հեռ.` /37410/ 59 15 15,
ֆաքս` /37410/ 59 14 05,
S.W.I.F.T. ARDEAM 22,
էլ. հասցե` info@armdb.com |
![]() Ղեկավարություն
Ներքին աուդիտի բաժնի ղեկավար Ծնվել է Բաքու քաղաքում: 1976թ. ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1972-1978թթ. աշխատել է "Ազմոնտաժսպեցստրոյ"-ում, 1979-1982թթ.` Ադրբեջանի կաթնամթերքի եւ մսամթերքի նախարարությունում որպես տնտեսագետ: 1982-1988թթ. եղել է Ադրբեջանի գյուղնախարարության ռադիոհեռախոսակապի վարչության պլանատնտեսագիտական բաժնի պետ: 1989-1991թթ. աշխատել է Հայաստանի Պետշինի բնակկոմունալ եւ օժանդակ տնտեսության վարչությունում որպես պլանատնտեսագիտական բաժնի պետ: 1991թվականից աշխատում է Զարգացման Հայկական Բանկում` որպես առաջատար հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 1993-1996թթ.` գլխավոր հաշվապահի պաշտոնակատար: 1996թ. նշանակվել է Բանկի գլխավոր հաշվապահ, հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավար: 1997թվականից` Բանկի ներքին աուդիտի ղեկավարն է: Ներքին դիտարկումների բաժնի ղեկավար Ծնվել է 1972թ. Ռուսաստանի Կույբիշեվ քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետն` ստանալով մաթեմատիկոսի որակավորում: 1995թվականից աշխատում է Զարգացման Հայկական Բանկում' սկզբից որպես Անկանխիկ գործառնությունների բաժնի մասնագետ, այնուհետև 2008թ. նշանակվել է Ներքին դիտարկումների բաժնի ղեկավար: Ներքին դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ Ծնվել է 1986թ. Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: 2005թ.-2008թ. աշխատել է Արֆին վարկային միություն ՍՊԸ-ում` որպես Ակտիվային և պասիվային գործառնությունների աշխատակից: 2008թ. հուլիսից աշխատում է Զարգացման Հայկական Բանկում` սկզբից որպես Անկանխիկ գործառնությունների բաժնի մասնագետ, այնուհետև որպես Ներքին դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ: Ներքին դիտարկումների բաժնի ավագ մասնագետ Ծնվել է 1990թ. Աբովյան քաղաքում: 2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը: 2010 թվականից սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2009 թվականից աշխատում է Զարգացման Հայկական Բանկում` սկզբից որպես Անկանխիկ գործառնությունների բաժնի մասնագետ, իսկ 2010թվականից նշանակվեց Ներքին դիտարկումների բաժնի ավագ մասնագետ: Թարմացվել է`
03.10.2011 19:20
|
Արտարժույթի փոխարժեքներ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: