Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com

Ֆորվարդներ, Օպցիոններ

Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է արտարժութային ռիսկերից խուսափելու գործիքներ, որոնք հնարավորություն են ընձեռում հաճախորդին "ապահովագրվել" արտարժույթի փոխարժեքի տատանումներից` ներկա պահին ֆիքսելով ապագայում նախատեսվող արտարժութային գործարքների փոխարժեքները:
Բանկն առաջարկում է ֆորվարդներ և օպցիոններ ինչպես առքի, այնպես էլ վաճառքի համար:


ԱՌՔԻ ՖՈՐՎԱՐԴ
Առքի ֆորվարդն ապահովագրում է հաճախորդին փոխարժեքի բարձրացումից: Ֆորվարդային պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդը պարտավորվում է 15, 30, 60 կամ 90 օր հետո բանկից գնել արտարժույթ (ԱՄՆ դոլար) ֆորվարդային պայմանագրի կնքման օրը բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի վաճառքի փոխարժեքով, իսկ բանկը պարտավորվում է հաճախորդի առաջին իսկ պահանջով նրան վաճառել առաջարկվող արտարժույթը տվյալ փոխարժեքով: Ընդ որում, հաճախորդն իրավունք չունի հրաժարվել գործարքից, եթե ֆորվարդի իրականացման օրը շուկայում առկա կլինի ավելի ցածր փոխարժեք, քան սահմանված է ֆորվարդային պայմանագրով, իսկ բանկն իրավունք չունի հրաժարվել գործարքից, եթե ֆորվարդի իրականացման օրը շուկայում առկա կլինի ավելի բարձր փոխարժեք, քան սահմանված է ֆորվարդային պայմանագրով:
Որպես գործարքի իրականացման ապահովություն հաճախորդը պարտավոր է բանկում' իր կամ հատուկ գրավային հաշվին պահել ֆորվարդի պայմանագրի կոնտրարժույթով նախատեսված գումարի 5%-ը:
Առքի ֆորվարդի օրինակ`
Հաճախորդը 2009թ.-ի հունիսի 1-ին կնքում է առքի ֆորվարդային պայմանագիր 01/09/2009թ. իրականացման ժամկետով: Ֆորվարդի բազային արժույթի գումարը 100 000 ԱՄՆ դոլար է, իսկ գործարքի գինը' 370 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Ֆորվարդային պայմանագիրը հնարավորություն է տալիս հաճախորդին 3 ամիս հետո բանկից գնել 100 000 ԱՄՆ դոլար 370 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով:
Ենթադրենք գործարքի օրը' 2009թ. սեպտեմբերի 1-ին շուկայական փոխարժեքը կազմում է 380 ՀՀ դրամ, հետևաբար հաճախորդը, իրականացնելով գործարքը, պահանջում է բանկից վաճառել 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով:
Առանց ֆորվարդային պայմանագրի հաճախորդը ստիպված կլիներ շուկայից գնել 100 000 ԱՄՆ դոլարը 380 ՀՀ դրամ փոխարժեքով, վճարելով 38 մլն դրամ: Ֆորվարդային պայմանագրի դեպքում հաճախորդը բանկից կգնի 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով, վճարելով 37 մլն դրամ:

Այսպիսով, ֆորվարդային պայմանագիրը հաճախորդին կբերի հավելյալ եկամուտ 1 մլն. ՀՀ դրամ գումարի չափով:
Հաճախորդի եկամուտը = (380 (շուկայական փոխարժեքը)-370 (ֆորվարդի փոխարժեքը)) * 100 000$ (ընդհանուր գումարը) = 1 000 000 ՀՀ դրամ

ՎԱՃԱՌՔԻ ՖՈՐՎԱՐԴ
Վաճառքի ֆորվարդն ապահովագրում է հաճախորդին փոխարժեքի անկումից: Ֆորվարդային պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդը պարտավորվում է 15, 30, 60 կամ 90 օր հետո բանկին վաճառել արտարժույթ (ԱՄՆ դոլար) ֆորվարդային պայմանագրի կնքման օրը բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի առքի փոխարժեքով, իսկ բանկը պարտավորվում է հաճախորդի առաջին իսկ պահանջով նրանից գնել առաջարկվող արտարժույթը տվյալ փոխարժեքով: Ընդ որում, հաճախորդն իրավունք չունի հրաժարվել գործարքից, եթե ֆորվարդի իրականացման օրը շուկայում առկա կլինի ավելի բարձր փոխարժեք, քան սահմանված է ֆորվարդային պայմանագրով, իսկ բանկն իրավունք չունի հրաժարվել գործարքից, եթե ֆորվարդի իրականացման օրը շուկայում առկա կլինի ավելի ցածր փոխարժեք, քան սահմանված է ֆորվարդային պայմանագրով:
Որպես գործարքի իրականացման ապահովություն հաճախորդը պարտավոր է բանկում' իր կամ հատուկ գրավային հաշվին պահել ֆորվարդի պայմանագրի կոնտրարժույթով նախատեսված գումարի 5%-ը:
Վաճառքի ֆորվարդի օրինակ`

Հաճախորդը 2009թ.-ի հունիսի 1-ին կնքում է վաճառքի ֆորվարդային պայմանագիր 01/09/2009թ. իրականացման ժամկետով: Ֆորվարդի բազային արժույթի գումարը 100 000 ԱՄՆ դոլար է, իսկ գործարքի գինը' 370 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Ֆորվարդային պայմանագիրը հնարավորություն է տալիս հաճախորդին 3 ամիս հետո բանկին վաճառել 100 000 ԱՄՆ դոլար 370 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով:
Ենթադրենք գործարքի օրը` 2009թ. սեպտեմբերի 1-ին շուկայական փոխարժեքը կազմում է 360 ՀՀ դրամ, հետևաբար հաճախորդը, իրականացնելով գործարքը, պահանջում է բանկից գնել 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով:
Առանց ֆորվարդային պայմանագրի հաճախորդը ստիպված կլիներ շուկայում վաճառել 100 000 ԱՄՆ դոլարը 360 ՀՀ դրամ փոխարժեքով, ստանալով 36 մլն դրամ: Ֆորվարդային պայմանագրի դեպքում հաճախորդը բանկին կվաճառի 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով, ստանալով 37 մլն դրամ:

Այսպիսով, ֆորվարդային պայմանագիրը հաճախորդին կբերի հավելյալ եկամուտ 1 մլն. ՀՀ դրամ գումարի չափով:
Հաճախորդի եկամուտը=(370 (ֆորվարդի փոխարժեքը)-360 (շուկայական փոխարժեքը))* 100 000$ (ընդհանուր գումարը)=1 000 000 ՀՀ դրամ:

ԱՌՔԻ ՕՊՑԻՈՆ
Առքի օպցիոնը ապահովագրում է հաճախորդին փոխարժեքի բարձրացումից: Տվյալ օպցիոնը ձեռք բերելու դեպքում հաճախորդն իրավունք է ստանում 30, 60, 90 կամ 180 օր հետո բանկից գնել արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ եվրո) օպցիոն պայմանագրի կնքման օրը բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի վաճառքի փոխարժեքով, իսկ բանկը պարտավորվում է հաճախորդի առաջին իսկ պահանջով նրան վաճառել պահանջվող արտարժույթը տվյալ փոխարժեքով: Ընդ որում հաճախորդն իրավունք ունի հրաժարվել գործարքից, եթե օպցիոնի իրականացման օրը շուկայում առկա կլինի ավելի ցածր փոխարժեք, քան սահմանված է օպցիոն պայմանագրով:
Օպցիոն պայմանագրի ձեռքբերման համար պայմանագրի կնքման օրը հաճախորդը բանկին վճարում է ֆիքսված գումարի պարգևավճար:
Առքի օպցիոնի օրինակ`
Հաճախորդը 2009թ.-ի հունիսի 1-ին որոշակի վճարի դիմաց (օրինակ` 450 հազ. դրամ) ձեռք է բերում առքի օպցիոն 01/09/2009թ. իրականացման ժամկետով: Օպցիոնի ընդհանուր գումարը 100 000 ԱՄՆ դոլար է, իսկ իրականացման գինը`370 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Օպցիոնը հնարավորություն է տալիս հաճախորդին 3 ամիս հետո բանկից գնել 100 000 ԱՄՆ դոլար 370 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով:
Ենթադրենք գործարքի օրը` 2009թ. սեպտեմբերի 1-ին շուկայական փոխարժեքը կազմում է 380 ՀՀ դրամ, հետևաբար հաճախորդը իրականացնում է գործարքը և պահանջում է բանկից վաճառել 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով: Առանց օպցիոնի հաճախորդը ստիպված կլիներ շուկայից գնել 100 000 ԱՄՆ դոլարը 380 ՀՀ դրամ փոխարժեքով, վճարելով 38 մլն ՀՀ դրամ: Օպցիոն պայմանագրի դեպքում հաճախորդը բանկից կգնի 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով, վճարելով 37 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով, օպցիոն պայմանագիրը հաճախորդին հնարավորություն կտա ստանալ հավելյալ եկամուտ 550 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:
Հաճախորդի եկամուտը=(380 (շուկայական փոխարժեքը)-370 (օպցիոնի փոխարժեքը)) * 100 000$ (ընդհանուր գումարը)-450 000 (բանկի վճարը)=550 000 ՀՀ դրամ:

ՎԱՃԱՌՔԻ ՕՊՑԻՈՆ
Վաճառքի օպցիոնը ապահովագրում է հաճախորդին փոխարժեքի անկումից: Տվյալ օպցիոնը ձեռք բերելու դեպքում հաճախորդն իրավունք է ստանում 30, 60, 90 կամ 180 օր հետո բանկին վաճառել արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ եվրո) օպցիոն պայմանագրի կնքման օրը բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի առքի փոխարժեքով, իսկ բանկը պարտավորվում է հաճախորդի առաջին իսկ պահանջով նրանից գնել առաջարկվող արտարժույթը տվյալ փոխարժեքով: Ընդ որում հաճախորդն իրավունք ունի հրաժարվել գործարքից, եթե օպցիոնի իրականացման օրը շուկայում առկա կլինի ավելի բարձր փոխարժեք, քան սահմանված է օպցիոն պայմանագրով:
Օպցիոն պայմանագրի ձեռքբերման համար պայմանագրի կնքման օրը հաճախորդը բանկին վճարում է ֆիքսված գումարի պարգևավճար:
 
Վաճառքի օպցիոնի օրինակ`
Հաճախորդը 2009թ.-ի հունիսի 1-ին որոշակի վճարի դիմաց (օրինակ' 450 հազ. դրամ) ձեռք է բերում վաճառքի օպցիոն 01/09/2009թ. իրականացման ժամկետով: Օպցիոնի ընդհանուր գումարը 100 000 ԱՄՆ դոլար է, իսկ գործարքի գինը' 370 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Օպցիոնը հնարավորություն է տալիս հաճախորդին 3 ամիս հետո բանկին վաճառել 100 000 ԱՄՆ դոլար 370 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով:
Ենթադրենք գործարքի օրը' 2009թ. սեպտեմբերի 1-ին շուկայական փոխարժեքը կազմում է 360 ՀՀ դրամ, հետևաբար հաճախորդը իրականացնում է գործարքը և պահանջում է բանկից գնել 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով:
Առանց օպցիոնի հաճախորդը ստիպված կլիներ շուկայում վաճառել 100 000 ԱՄՆ դոլարը 360 ՀՀ դրամ փոխարժեքով, ստանալով 36 մլն դրամ: Օպցիոն պայմանագրի դեպքում հաճախորդը բանկին կվաճառի 100 000 ԱՄՆ դոլարը 370 ՀՀ դրամ փոխարժեքով, ստանալով 37 մլն դրամ:

Այսպիսով, օպցիոն պայմանագիրը հաճախորդին կբերի հավելյալ եկամուտ 550 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:
Հաճախորդի եկամուտը=(370 (օպցիոնի փոխարժեքը)-360 (շուկայական փոխարժեքը))* 100 000$ (ընդհանուր գումարը)-450 000 (բանկի վճարը)=550 000 ՀՀ դրամ:


Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք  59-14-10, 59-14-11 հեռախոսահամարներով, կամ այցելեք ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժին:


Թարմացվել է` 02.02.2012 17:54


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One