Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է ՀՀ դրամով և արտարժույթով դրամական միջոցների արագ և հուսալի փոխանցման ծառայություն:

Փոխանցումներ ՀՀ դրամով

Հանդիսանալով BankMail միջբանկային էլեկտրոնային վճարումների համակարգի անդամ` Զարգացման Հայկական Բանկն իրականացնում է ՀՀ դրամով փոխանցումներ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով:

Ձեր հաշվից դրամական միջոցները ելքագրվում են վճարման հանձնարարականում Ձեր կողմից նշված օրը, որը չպետք է նախորդի բանկի կողմից հանձնարարականի ստացման օրվանը:
Եթե Ձեր կողմից ներկայացված վճարման հանձնարարականում նշված չէ վճարման օրը, ապա դրամական միջոցները ելքագրվում են հանձնարարականի ստացման օրը:

Մինչև ժ. 1300 Բանկ ներկայացրած վճարման հանձնարարականներն իրականացվում են նույն բանկային օրվա ընթացքում: Ժ.1300-ից հետո ներկայացրած վճարման հանձնարարականներն իրականացվում են հաջորդ բանկային օրվա ընթացքում:
Հաճախորդներին մենք նաև առաջարկում ենք  շտապ  դրամային փոխանցումների վճարովի ծառայություն, որի դեպքում ժ. 1300-ից մինչև ժ. 1545 ներկայացրած փոխանցումն իրականացվում է նույն  օրվա ընթացքում:

Ուշադրություն. Ֆիզիկական անձինք Զարգացման Հայկական Բանկում դրամային փոխանցումներ կարող են կատարել նաև առանց հաշիվ բացելու` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, եթե փոխանցման արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկը:

  • Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է հարմարավետ և ակնթարթային ծառայություն, որի միջոցով Դուք կարող եք առանց  որևէ միջնորդավճարի կատարել Ձեր բոլոր կոմունալ վճարումները, այդ թվում լիցքավորել Ձեր հեռախոսի կանխավճարային քարտերն, ինչպես կանխիկ, այնպես էլ Ձեր բանկային հաշվից:
  • Բանկը ընդունում է նաև ճանապարհատրանսպորտային խախտումների դիմաց տուգանքների վճարումներ: Այս դեպքում անհրաժեշտ է, որ Դուք ներկայացնեք համապատասխան ակտը:

Եթե Ձեր կողմից ներկայացված և բանկի կողմից ընդունված վճարման հանձնարարականում նկատել եք սխալ, ապա անհրաժեշտ է դիմում ներկայացնել բանկ` նշելով, թե կոնկրետ որ հանձնարարականի որ վավերապայմանն է սխալ նշված եղել: Բանկը, սահմանված միջնորդավճարի դիմաց, նույն բանկային օրվա ընթացքում կիրականացնի համապատասխան փոփոխությունները:
Հաշվին դրամական միջոցները մուտքագրվում են վճարման հանձնարարականում նշված օրը:

Փոխանցումներ արտարժույթով

Արտարժութային փոխանցումներ S.W.I.F.T. համակարգի միջոցով

Զարգացման Հայկական Բանկը, հանդիսանալով միջազգային S.W.I.F.T. համակարգի անդամ և օգտագործելով իր թղթակից բանկերի լայն շրջանակը, առաջարկում է փոխանցումների իրականացում աշխարհի ցանկացած երկիր և հակառակը ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

Ուշադրություն. Ֆիզիկական անձինք Զարգացման Հայկական Բանկում արտարժութային փոխանցումներ կարող են կատարել նաև առանց հաշիվ բացելու` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:
Ինչպես հաշվետեր, այնպես էլ հաշիվ չունեցող ֆիզիկական անձանց համար S.W.I.F.T. համակարգով իրականացվող փոխանցումների սակագները նույնն են:

Ձեր հաշվից դրամական միջոցները ելքագրվում են վճարման հանձնարարականում Ձեր կողմից նշված օրը, որը չպետք է նախորդի բանկի կողմից հանձնարարականի ստացման օրվանը:

Եթե Ձեր կողմից ներկայացված վճարման հանձնարարականում նշված չէ վճարման օրը, ապա դրամական միջոցները ելքագրվում են հանձնարարականի ստացման օրը:

Մինչև գործառնական օրվա ժամը 1500-ն (Երևանի ժամանակով) Բանկ ներկայացված փոխանցման հանձնարարականներն իրականացվում են նույն բանկային օրը: Նշված ժամից հետո ներկայացված հանձնարարականներն իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում:

սակագներ և դրույքներ


Թարմացվել է` 01.02.2012 16:43


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One