Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Բանկը հնարավորություն է ընձեռում իր քարտապաններին աշխատավայրից ներկայացվող տեղեկանքի հիման վրա ստանալ քարտային վարկային գիծ տնօրինվող աշխատավարձի մինչև եռապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Եթե Դուք Բանկում չունեք վարկային պատմություն և Ձեր աշխատավարձը չի փոխանցվում Բանկի քարտային հաշվին, ապա քարտային վարկային գծի գումարը չի կարող գերազանցել 75 000 ՀՀ դրամը: 

Քարտային վարկային գծերի տրամադրումն իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն: Քարտային վարկային գծերը տրամադրվում են մինչև 60 ամիս ժամկետով:

Քարտային վարկային գիծ ստանալու նպատակով կարող եք այցելել Բանկի պլաստիկ քարտերի բաժին կամ Բանկի որևէ մասնաճյուղ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիր և սոցիալական քարտ
  • դիմում քարտային վարկային գիծ ստանալու վերաբերյալ
  • տեղեկանք աշխատավայրից  աշխատավարձի չափի և զբացեղրած պաշտոնի վերաբերյալ:

Բանկն առաջարկում է նաև դրամական միջոցներով ապահովված քարտային վարկային գծեր, որոնց առավելագույն գումարը չի կարող գերազանցել հաճախորդի կողմից Բանկում ունեցած իր բանկային կամ ավանդային հաշիվներին առկա դրամական միջոցների գումարի 95%: 

Դրամական միջոցներով ապահովված քարտային վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել` 

  • դիմում` քարտային վարկային գիծ ստանալու վերաբերյալ
  • անձնագիր և սոցիալական քարտ:

Այլ ապահովությամբ քարտային վարկային գիծ ստանալու նպատակով հաճախորդը կարող է դիմել Բանկի պլաստիկ քարտերի բաժին կամ վարկավորման և ներդրումների վարչություն` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ցանկը հաճախորդը կարող է ստանալ վարկավորման և ներդրումների վարչությունում:

Քարտային վարկային գծի մարման կարգը

Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կատարվում է քարտապանի վարկային պարտավորության գումարի ֆիքսում: Նշված օրվանը հաջորդող 16 օրվա ընթացքում վարկառուն պարտավոր է մարել վարկային գծի օգտագործված գումարի առնվազն 20 տոկոսը և հաշվարկված տոկոսները: Տվյալ պայմանը կատարելու դեպքում Բանկը շարունակում է հաշվարկել տոկոսները վարկային գծի չմարված գումարի դիմաց` համաձայն Բանկի և վարկառուի միջև կնքված պայմանագրում ամրագրված տարեկան տոկոսադրույքի: Եթե քարտապանը նշված ժամանակահատվածում մարում չի կատարում կամ մարում է 20 տոկոսից ավելի քիչ գումար, ապա Բանկը քաղվածքի գեներացմանը հաջորդող 16-րդ օրվանից սկսած հաշվարկում է տույժ օգտագործված գումարի և հաշվարկված տոկոսագումարի դիմաց` 0,1% յուրաքանչյուր ուշացված օրվա համար:

MasterCard Gold Chip տեսակի քարտ ունեցող քարտապանները վարկային գծի օգտագործված գումարը պետք է ամբողջությամբ մարեն ամսվա վերջին աշխատանքային օրվանը  հաջորդող 15 օրվա ընթացքում: Այդ դեպքում Բանկն օգտագործված վարկային գծի դիմաց տոկոսներ չի գանձում: Այսպիսով,  նշված քարտերի համար սահմանվում է վճարման արտոնյալ ժամանակահատված (grace period) մինչև 45 օր ժամկետով: 

Եթե քարտապանը նշված ժամանակահատվածում չի կատարում այս պայմանը, ապա Բանկը հաշվարկում է տոկոսներ չմարված գումարի դիմաց` համաձայն Բանկի և վարկառուի միջև կնքված պայմանագրում ամրագրված տարեկան տոկոսադրույքի:

Անկախ քարտի տեսակից` տրամադրված քարտային վարկային գծի չօգտագործված մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում:


Թարմացվել է` 01.02.2012 14:27


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One