| Նորություններ 07.05.2012 Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: 27.04.2012 Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4... Հաշվիչ Զարգացման Հայկական Բանկ,
ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1,
հեռ.` /37410/ 59 15 15,
ֆաքս` /37410/ 59 14 05,
S.W.I.F.T. ARDEAM 22,
էլ. հասցե` info@armdb.com |
![]() Պլաստիկ քարտեր
Զարգացման Հայկական Բանկն իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ քարտային ծառայությունները`
Կորպորատիվ քարտեր Իրավաբանական անձի դիմումի հիման վրա Բանկը թողարկում և տրամադրում է ArCa Business տեղական և/կամ MasterCard Business միջազգային կորպորատիվ քարտեր: Քարտային հաշիվը բացվում է իրավաբանական անձի անունով, իսկ քարտի դիմերեսին դաջվում են իրավաբանական անձի անվանումը, ինչպես նաև քարտն օգտագործող ֆիզիկական անձի անունը և ազգանունը: Կորպորատիվ քարտ ստանալու նպատակով իրավաբանական անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
Կորպորատիվ քարտը տրամադրվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Իրավաբանական անձն իր աշխատակիցների համար կարող է պատվիրել նաև կից կորպորատիվ քարտեր` սահմանելով նրանց կողմից իրականացվող գործարքների քանակական և ծավալային սահմանաչափեր: Աշխատավարձային ծրագրեր Աշխատավարձային ծրագրի շրջանակներում կազմակերպությունը հնարավորություն ունի վճարելու իր աշխատակիցների աշխատավարձերն անկանխիկ եղանակով: Աշխատավարձային ծրագիրն իրագործելու նպատակով Բանկի և կազմակերպության միջև կնքվում է համապատասխան պայմանագիր, որի հիման վրա կազմակերպությունը տրամադրում է Բանկին իր աշխատակիցների անձնագրերի և սոցիալական քարտերի պատճենները, իսկ Բանկն աշխատակիցներին տրամադրում է պլաստիկ քարտեր`յուրաքանչյուրի անունով բացելով անհատական քարտային հաշիվներ: Աշխատավարձի վճարման օրը կազմակերպությունը լրացնում է Բանկի կողմից մշակված վճարման հանձնարարականի հատուկ էլեկտրոնային ձևը և ներկայացնում է Բանկ ստորագրված և կնքված վճարման հանձնարարականների հետ միասին: Աշխատավարձային ծրագրի շրջանակներում աշխատակիցներին կարող են տրամադրվել քարտային վարկային գծեր` Բանկի և կազմակերպության միջև համաձայնեցված կարգով և պայմաններով: Էքվայրինգ Էքվայրինգը վճարումների ժամանակակից մեթոդներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում առևտրի կամ սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին ընդունել վճարումներ ապրանքների կամ ծառայությունների դիմաց բանկային քարտերի միջոցով: Էքվայրինգի վճարման վերոնշյալ մեթոդը սովորաբար նպաստում է կազմակերպության շրջանառության ավելացմանը: Էքվայրինգային ծառայությունը մատուցելու նպատակով Բանկի և կազմակերպության միջև կնքվում է պայմանագիր, որի հիման վրա Բանկը կազմակերպությունում տեղադրում է համապատասխան սարք (POS տերմինալ) և իրականացնում անձնակազմի ուսուցում: Քարտային գործարքների գումարները Բանկի կողմից փոխանցվում են կազմակերպության հաշվին` առավելագույնը 2 բանկային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ամիս Բանկը կազմակերպությանը տրամադրում է հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված քարտային գործարքների վերաբերյալ: Թարմացվել է`
01.02.2012 14:25
|
Արտարժույթի փոխարժեքներ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: