Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Եթե Դուք կարիք ունեք պարբերաբար համալրելու Ձեր շրջանառու միջոցները, ինչպես նաև, կատարելու վճարումներ պայմանագրերի դիմաց և միաժամանակ ձգտում եք արդյունավետ կառավարել Ձեր դրամական միջոցները, ապա Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է վարկային գիծ:

Զարգացման Հայկական Բանկի կողմից առաջարկվող վարկային գիծը Ձեզ հնարավորություն է ընձեռում վարկային գծի ժամկետի 3/4-ի ընթացքում կատարել վճարումներ միայն վարկային գծի տոկոսագումարների գծով:

Վարկային գծեր իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին 

Վարկային գծի նվազագույն չափը 2 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո
Վարկային գծի մարման ժամկետը առավելագույնը` 7 տարի
Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը 10-20% օգտագործված, 0-2% չօգտագործված մասերի դիմաց
Վարկային գծի տոկոսադրույքի հաշվարկման ձևը վարկային գծի մնացորդի նկատմամբ
Վարկային գծի սպասարկումը տոկոսագումարների ամենամսյա մարումներ, վարկային գծի ժամկետի վերջին 1/4-ի ընթացքում վարկային մնացորդի ամենամսյա հավասարաչափ մարումներ 
Վարկային գծի գումարի տրամադրումը  անկանխիկ` հաշվից կանխիկացման հնարավորությամբ
Վարկային գծի սպասարկման վճարը  գումարի 0.3%-ի չափով, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 500 000 ՀՀ դրամ 
Վարկային գծի ապահովությունը  անշարժ գույք, հիմնական, շրջանառու միջոցներ, երաշխավորություն 
Վարային գիծ/գրավ հարաբերակցություն  առավելագույնը` 70%
Գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր  մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում` անվճար, 5 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում` 20 000 ՀՀ դրամից սկսած (անշարժ գույքը գնահատվում է միայն Բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքած անկախ գնահատողների կողմից) 
Ժամկետանց մայր գումարի տույժ  մայր գումարի ժամկետանց մասի 5% միանվագ և 0.1% օրական 
Ժամկետանց տոկոսի տույժ  տոկոսագումարի ժամկետանց մասի 0.1% օրական 
Արտարժույթի փոխարժեքի փոփոխություները կարող են ազդեցություն ունենալ վարկային  գծի մարումների վրա: 

Վարկային գծերի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում: Առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում վարկառուին տեղեկացվում է որոշման մասին, իսկ գումարը վարկառուին տրամադրվում է պայմանագրի կնքման համար նախատեսված համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 5 օրվա ընթացքում: Վարկային հայտի մերժման դեպքում` հաճախորդը գրավոր տեղեկացվում է մերժման պատճառների մասին:

Բանկի կողմից հաճախորդին վարկ տրամադրելու դրական որոշման նախապայմաններն են`

  • վարկային գիծը մարելու ունակությունը
  • վարկառուի սեփական միջոցների առկայությունը
  • վարկային գծի ապահովվածության որակը և տեսակը:
  • վարկառուի վարկային պատմությունը
  • բանկում հաշիվների շարժը
  • գործունեության բնույթը և ոլորտը
  • վարկառուի գործունեության վրա ազդող ընդհանուր տնտեսական պայմանները
  • վարկառուի անձնական որակները
  • վարկային գծի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը

Գրավի գնահատումը և ձևակերպումը

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող ընկերությունների կողմից` համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գրավի գնահատման բոլոր ծախսերը և ձևակերպման բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

Գրավի ապահովագրության վճար չի սահմանվում:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ չկան:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ


Թարմացվել է` 30.01.2012 14:35


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One