Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Զարգացման Հայկական Բանկն անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է դրամական միջոցների, ՀՀ պետական գանձապետական և ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ապահովությամբ վարկեր հետևյալ պայմաններով`

Վարկի նվազագույն չափը չի սահմանվում
Վարկի առավելագույն չափը
չի սահմանվում
Վարկի մարման ժամկետը նվազագույնը` 1 օր, առավելագույնը` դիլերային վարկերի համար մինչև 6 ամիս, իսկ  դրամական միջոցներով ապահովված վարկերի դեպքում` չի սահմանվում 
Վարկի տարեկան տոկոսադրույքը վարկի արժույթով ապահովված դրամական միջոցների դեպքում` գրավադրվող դրամական միջոցի ներգրավման տարեկան տոկոսադրույք +3%,   նվազագույնը` 12%:  Վարկի արժույթից տարբեր արժույթով ապահովված դրամական միջոցների դեպքում` վարկի արժույթով  ավանդի ներգրավման առավելագույն տարեկան տոկոսադրույք +3%, նվազագույնը` 12%
Վարկի տոկոսադրույքի հաշվարկման ձևը վարկի մնացորդի նկատմամբ
Վարկի սպասարկումը վարկի մայր գումար` ժամկետի վերջում /մասնակի մարումների հնարավորությամբ/, տոկոսագումար` ամենամսյա 
Վարկի գումարի տրամադրումը կանխիկ կամ անկանխիկ ձևով
Վարկի սպասարկման վճարը միանվագ վճար 10 000 ՀՀ դրամ գումարի չափով /բացառությամբ ավանդի ապահովությամբ վարկերի/
Վարկի ապահովությունը ավանդ և /կամ պետական արժեթղթեր 
Վարկ/գրավ հարաբերակցությունը  առավելագույնը` 95%
Ժամկետանց մայր գումարի տույժը  մայր գումարի ժամկետանց մասի 5% միանվագ և 0.1% օրական
Ժամկետանց տոկոսի տույժը  տոկոսագումարի ժամկետանց մասի 0.1% օրական 

Առաջնակարգ ապահովված վարկերի վերաբերյալ որոշումը կայացվում է և դրական որոշման դեպքում գումարը տրամադրվում է առավելագույնը եռօրյա ժամկետում: Վարկային հայտի մերժման դեպքում հաճախորդը գրավոր տեղեկացվում է մերժման պատճառների մասին: Բանկի կողմից հաճախորդին վարկ տրամադրելու դրական որոշման նախապայմաններն են`

  • վարկը մարելու ունակությունը
  • վարկառուի սեփական միջոցների առկայությունը
  • վարկի ապահովվածության որակը և տեսակը:
  • վարկառուի վարկային պատմությունը
  • բանկում հաշիվների շարժը
  • գործունեության բնույթը և ոլորտը
  • վարկառուի գործունեության վրա ազդող ընդհանուր տնտեսական պայմանները
  • վարկառուի անձնական որակները
  • վարկի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը

Գրավի գնահատումը և ձևակերպումը

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող ընկերությունների կողմից` համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գրավի գնահատման բոլոր ծախսերը և ձևակերպման բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ չկան:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ


Թարմացվել է` 01.02.2012 12:40


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One