Զարգացման Հայկական Բանկ
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:     Վարկային պորտֆելի 80% աճ Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ  դրամով կամ 80%-ով:

Նորություններ
07.05.2012
Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:    
27.04.2012
Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Եթե Դուք զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ և ցանկանում եք ընդլայնել Ձեր բիզնեսը, Զարգացման Հայկական Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է շահավետ պայմաններով առևտրային վարկեր` գործող բիզնեսի ընդլայնման, շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռք բերման և ներդրումներ իրականացնելու նպատակով:

Բիզնես վարկեր` իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին (տրամադրվում է գործող իրավաբանական անձանց)

Վարկի նվազագույն չափը 500 000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո
Վարկի նվազագույն ժամկետը առավելագույնը` 7 տարի, մինչև 21 ամիս մարման արտոնյալ ժամանակահատված` միայն տոկոսագւմար վճարելու հնարավորությամբ
Վարկի տարեկան տոկոսադրույքը 10-20%
Վարկի տոկոսադրույքի հաշվարկման ձևը վարկի մնացորդի նկատմամբ
Վարկի սպասարկումը տոկոսագումարների ամենամսյա մարումներ, վարկի մայր գումարի մասնակի մարումներ, ամենամսյա հավասարաչափ կամ փոփոխական մարումներ` արտոնյալ ժամանակահատվածի կիրառման հնարավորությամբ
Վարկի գումարի տրամադրումը անկանխիկ` հաշվից կանխիկացման հնարավորությամբ
Վարկի սպասարկման վճարը գումարի 0.3%-ի չափով, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 500 000 ՀՀ դրամ 
Վարկի ապահովությունը անշարժ գույք, հիմնական և շրջանառու միջոցներ, երաշխավորություն 
Վարկ/գրավ հարաբերակցություն առավելագույնը` 70%
Գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում` անվճար, 5 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում` 20 000 ՀՀ դրամից սկսած (անշարժ գույքը գնահատվում է միայն Բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքած անկախ գնահատողների կողմից) 
Վարկի վաղաժամկետ մարման տույժ  չի սահմանվում
Ժամկետանց մայր գումարի տույժ մայր գումարի ժամկետանց մասի 5% միանվագ և 0.1% օրական 
Ժամկետանց տոկոսի տույժ տոկոսագումարի ժամկետանց մասի 0.1% օրական 
Անշարժ գույքի գրավադրման դեպքում` գույքի ապահովագրություն չի պահանջվում:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխություները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Զարգացման Հայկական Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ գրավի գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով:

Բիզնես վարկ անվտանգության բարձիկով

Վարկի նվազագույն չափը 2 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո
Վարկի առավելագույն չափը 100 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո 
Վարկի նվազագույն ժամկետը մինչև 60 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույքը 12-16%
Վարկի տոկոսադրույքի հաշվարկման ձևը վարկի մնացորդի նկատմամբ
Վարկի սպասարկումը տոկոսագումարների ամենամսյա մարումներ, վարկի մայր գումարի մասնակի մարումներ, ամենամսյա հավասարաչափ մարումներ
Վարկի գումարի տրամադրումը անկանխիկ` հաշվից կանխիկացման հնարավորությամբ
Վարկի սպասարկման վճարը գումարի 0.3%-ի չափով, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 500 000 ՀՀ դրամ 
Վարկի ապահովությունը անշարժ գույք և դրամական միջոցներ
Վարկ/գրավ հարաբերակցություն առավելագույնը` 100%*
Գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում` անվճար, 5 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում` 20 000 ՀՀ դրամից սկսած (անշարժ գույքը գնահատվում է միայն Բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքած անկախ գնահատողների կողմից) 
Վարկի վաղաժամկետ մարման տույժ  չի սահմանվում
Ժամկետանց մայր գումարի տույժ մայր գումարի ժամկետանց մասի 5% միանվագ և 0.1% օրական 
Ժամկետանց տոկոսի տույժ տոկոսագումարի ժամկետանց մասի 0.1% օրական 

* ա) վարկ/գրավ հարաբերակցությունը մինչև 100%, որից մինչև 70% ապահովված կլինի անշարժ գույքով, իսկ մնացած մինչև 30%-ը' դրամական միջոցներով: Վարկի տրամադրումից առաջացած գումարի 70%-ը բանկը տրամադրում է հաճախորդին, իսկ 30%-ը  բանկում ձևակերպվում է որպես ավանդ 1 տարի ժամկետով, ՀՀ դրամով 12% տոկոսադրույքով:

  բ) Մեկ տարուց հետո հաճախորդը հնարավորություն ունի օգտագործել նաև 30%-ի չափով գումարը, եթե մինչև այդ չունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, հակառակ պարագայում ավանդն ուղղվում է ժամկետանց մասի մարմանը:

Անշարժ գույքի գրավադրման դեպքում` գույքի ապահովագրություն չի պահանջվում:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխություները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: 

Առևտրային վարկերի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում: Առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում վարկառուին տեղեկացվում է որոշման մասին, իսկ վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրի կնքման համար նախատեսված համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 5 օրվա ընթացքում: Վարկային հայտի մերժման դեպքում' հաճախորդը գրավոր տեղեկացվում է մերժման պատճառների մասին:

Բանկի կողմից հաճախորդին վարկ տրամադրելու դրական որոշման նախապայմաններն են`

  • վարկը մարելու ունակությունը
  • վարկառուի սեփական միջոցների առկայությունը
  • վարկի ապահովվածության որակը և տեսակը
  • վարկառուի վարկային պատմությունը
  • բանկում հաշիվների շարժը
  • գործունեության բնույթը և ոլորտը
  • վարկառուի գործունեության վրա ազդող ընդհանուր տնտեսական պայմանները
  • վարկառուի անձնական որակները
  • վարկի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը:

Գրավի գնահատումը և ձևակերպումը

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող ընկերությունների կողմից` համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գրավի գնահատման բոլոր ծախսերը և ձևակերպման բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

Գրավի ապահովագրության վճար չի սահմանվում:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ չկան:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ


Թարմացվել է` 13.04.2012 18:05


Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08 Առք Վաճառք
USD/AMD 396 400
GBP/AMD 620 636
EUR/AMD 501 509
CHF/AMD 412 424
RUB/AMD 12.5 12.97
CAD/AMD 383 396
GEL/AMD 225 250

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One