Զարգացման Հայկական Բանկ
Զարգացման Հայկական Բանկը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ Ս/թ Փետրվարի 22-ին, "Նովոստի" միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:   Մամուլի ասուլիս Վարչության նախագահի մասնակցությամբ Չորեքշաբթի, փետրվարի 22-ին, ժամը 14:30-ին "Նովոստի" միջազգային մամուլի կենտրոնում /Վարդանանց 7/ տեղի կունենա Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:   Մաքսիմում % եւ մաքսիմում շահավետ պայմաններ 14% ՀՀ դրամով ավանդ` Զարգացման Հայկական Բանկում Զարգացման Հայկական Բանկը մինչև մայիսի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ "Մաքսիմում, 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Ակտիվներն աճել են 60.7%-ով 2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի ակտիվներն աճել են 13.6 մլրդ դրամով կամ 60.7%-ով` տարեվերջին կազմելով 36,105 մլն ՀՀ դրամ:  Հաճախորդներից ներգրաված միջոցներն ավելացել են 115%-ով 2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի պարտավորություններն աճել են 84.4%-ով` տարեվերջին կազմելով 28.3 մլրդ ՀՀ դրամ:

Նորություններ
22.02.2012
Զարգացման Հայկական Բանկը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ Ս/թ Փետրվարի 22-ին, "Նովոստի" միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:  
21.02.2012
Մամուլի ասուլիս Վարչության նախագահի մասնակցությամբ Չորեքշաբթի, փետրվարի 22-ին, ժամը 14:30-ին "Նովոստի" միջազգային մամուլի կենտրոնում /Վարդանանց 7/ տեղի կունենա Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանի...

Հաշվիչ
Հաշվեք
Ձեր Վարկը
Ավելին
Հաշվեք
Ձեր Ավանդը
Ավելին

Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1, հեռ.` /37410/ 59 15 15, ֆաքս` /37410/ 59 14 05, S.W.I.F.T. ARDEAM 22, էլ. հասցե` info@armdb.com




Զարգացման Հայկական Բանկն ուրախ է տեսնել Ձեզ իր հաճախորդների թվում և սիրով առաջարկում է Ձեզ բանկային հաշիվների  բացում և սպասարկում, դրամարկղային գործառնություններ, արտարժութային փոխարկման գործարքներ, ճանապարհորդական և բանկային չեկեր, ինչպես նաև կոմունալ վճարումների ընդունում:

Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

Իրավաբանական անձանց համար

  1. հիմնադիր փաստաթուղթ*
  2. գրանցման վկայական*
  3. ռեզիդենտ լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համար*
  4. ղեկավարի, գլխավոր հաշվապահի և/կամ այլ իրավասու անձանց նշանակման վերաբերյալ հրամաններ
  5. ստորագրության իրավունք ունեցող անձանց անձնագրեր
  6. տեղեկանք` մասնակիցների վերաբերյալ
  7. լիցենզիա` լիցենզավորվող գործունեության դեպքում

Անհատ ձեռնարկատերերի համար

  1. անձնագիր
  2. սոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար)
  3. գրանցման վկայական
  4. ռեզիդենտ լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համար*

Ֆիզիկական անձանց համար

  1. անձնագիր
  2. սոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար)

*Բնօրինակները կամ նոտարական հաստատմամբ պատճենները

Հաճախորդներին բանկում տրամադրվում է ստորագրության նմուշի քարտ, որում հաճախորդի լիազորված անձինք ստորագրում են բանկի աշխատակցի ներկայությամբ: Ստորագրության նմուշի քարտը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, ենթակա է հաստատման համապատասխան հարկային մարմիններում: Մինչև պատշաճ գրանցված  քարտը բանկ ներկայացնելը հաճախորդն իրավասու չէ տնօրինելու իր բանկային հաշիվը, ստանալու կանխիկ դրամական միջոցներ կամ իրականացնել վճարումներ:
Հաշվի բացման տևողությունը կազմում է ընդամենը 5-10 րոպե:
Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդներից չի պահանջում հաշվի նվազագույն մնացորդի ապահովում:
Բանկային հաշիվները փակվում են համաձայն հաճախորդի դիմումի: Եթե հաշիվը փակելիս, Ձեր հաշվին առկա են դրամական միջոցներ, ապա Դուք կարող եք ստանալ դրանք կանխիկ կամ փոխանցել այլ հաշիվներին (այդ թվում` ավանդային):
Եթե Ձեր բանկային հաշվին կատարվել է այլ արժույթով դրամական միջոցների մուտք, ապա այդ միջոցները փոխարկվում են այլ արժույթի հաշվի` բանկի կողմից սահմանված և տվյալ պահին գործող փոխարժեքներով:
Բանկը կարող է արգելափակել Ձեր բանկային հաշիվը և սահմանափակել դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու Ձեր իրավունքները, ինչպես նաև առանց Ձեր կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձում կատարել` դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման: Այդ մասին Ձեզ կտեղեկացնեն բանկում:
Ֆիզիկական անձինք Զարգացման Հայկական Բանկում դրամային և արտարժութային փոխանցումներ կարող են կատարել նաև առանց հաշիվ բացելու` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Կոմունալ վճարումներ
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է հարմարավետ և ակնթարթային ծառայություն, որի միջոցով Դուք կարող եք առանց որևէ միջնորդավճարի կատարել Ձեր բոլոր կոմունալ վճարումները, այդ թվում լիցքավորել Ձեր հեռախոսի կանխավճարային քարտերն ինչպես կանխիկ, այնպես էլ Ձեր բանկային հաշվից:

Ուշադրություն. Զարգացման Հայկական Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` հետևյալ սահմանաչափերով
ա) միայն դրամային բանկային հաշվի դեպքում` չորս միլիոն ՀՀ դրամ
բ) միայն արտարժութային բանկային հաշվի դեպքում` երկու միլիոն ՀՀ դրամ
գ)դրամային և արտարժութային հաշիվների դեպքում, երբ դրամային հաշվի գումարը երկու միլիոն ՀՀ դրամից ավելի է`երաշխավորվում է միայն դրամային հաշիվը` մինչև չորս միլիոն ՀՀ դրամով
դ) դրամային և արտարժութային հաշիվների դեպքում, երբ դրամային հաշվի գումարը պակաս է երկու միլիոն հայկական դրամից`երաշխավորվում է դրամային հաշիվը ամբողջությամբ և արտարժութային հաշիվը` երկու միլիոն դրամի և հատուցված դրամային հաշվի տարբերության չափով:
"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի հետ կարող եք ծանոթանալ բանկի Հաճախորդների սպասարկման վարչությունում կամ այցելելով հետևյալ կայք` http://www.cba.am/AM/lalaws/deposit_insurance.pdf:

Հաշվի բացման և սպասարկման պայմաններն են.

1.

Բանկային հաշվի բացման և տարեկան սպասարկման վարձ

ա) իրավաբանական նձանց համար

բ) ֆիզիկական անձանց համար

 

անվճար

2. Ֆաքսիմիլային հանձնարարականների սպասարկման վարձ անվճար
3. հաշվի քաղվածքի և/կամ գործարքը հաստատող այլ փաստաթղթի տրամադրում անվճար
4. տեղեկանքի տրամադրում 2.500 ՀՀ դրամ
5. աուդիտորական նպատակով տեղեկության հաստատում 4.500 ՀՀ դրամ
Բանկային հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքներն են`
  Հաշվի դրական մնացորդի դիմաց տոկոսների վճարում* տոկոսադրույք
1. ՀՀ դրամով
ա)  մինչև 100 մլն ՀՀ դրամ 5%
բ) 100 մլն-ից 1 մլրդ ՀՀ դրամ 7%
գ) 1 մլրդ ՀՀ դրամ և ավելի պայմանագրային
2. ԱՄՆ դոլարով/Եվրոյով  
ա) մինչև 300.000 ԱՄՆ դոլար/Եվրո 3%
բ) 300.000-1 մլն ԱՄՆ դոլար/Եվրո 4%
գ) 1 մլն ԱՄՆ դոլար/Եվրո և ավելի պայմանագրային
3. ՌԴ ռուբլիով

ա) մինչև 10 մլն ՌԴ ռուբլի 3%
բ) 10 մլն-30 մլն ՌԴ ռուբլի 4%
գ) 30 մլն ՌԴ ռուբլի և ավելի պայմանագրային

*Տոկոսների վճարումն իրականացվում է կիսամյակային կտրվածքով:Ֆիզիկական անձանց վճարվող տոկոսագումարները հենթակա են հարկման (եկամտահարկը կազմում է 10%):


Թարմացվել է` 01.02.2012 16:28


Արտարժույթի փոխարժեքներ
22.02.2012, 09:31 Առք Վաճառք
USD/AMD 388 391.5
GBP/AMD 604 620
EUR/AMD 511 520
CHF/AMD 418 431
RUB/AMD 12.7 13.3
CAD/AMD 382 395
GEL/AMD 225 240

Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
Ուղղել հարց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկի մասին | Ծառայություններ | Հաշվետվություններ | Բաժնետերեր | Կարգավորում | Նորություններ | Հետադարձ կապ
Copyright 2012 Armenian Development Bank. Developed by Studio One