07.05.2012 Հիփոթեքային վարկեր ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին,նաև այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:
27.04.2012 Զարգացման Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4...
Զարգացման Հայկական Բանկ,
ՀՀ, ք. Երևան, 0015, Պարոնյան 21/1,
հեռ.` /37410/ 59 15 15,
ֆաքս` /37410/ 59 14 05,
S.W.I.F.T. ARDEAM 22,
էլ. հասցե` info@armdb.com
Սակագներ և դրույքներ
Սույնով սահմանվում են "Զարգացման Հայկական Բանկ" ԲԲԸ (այսուհետ` Բանկ) հաճախորդներին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող սակագները և դրույքները, որոնցով նախատեսված միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով:
Ստորև ներկայացված սակագները և դրույքները համարվում են Բանկի կողմից կատարված հրապարակային օֆերտա: Հաճախորդի կողմից Բանկին որևէ կերպ որոշակի գործառնության կատարման հանձնարարական կամ կարգադրություն տալը դիտվում է ստորև շարադրված պայմանների ակցեպտ:
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարելու գործող սակագներում` այդ մասին նախապես Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ հրապարակային աղբյուրներում, Բանկի տարածքում` հաճախորդների համար տեսանելի վայրում տեղադրելով:
Բացի գործող սակագներից` Բանկն իրավունք ունի գանձել հատուկ լրացուցիչ վճարներ լրացուցիչ աշխատանքի և/կամ ոչ ստանդարտ գործառնությունների իրականացման համար:
Սույն սակագներով և դրույքներով ուղղակի չնախատեսված, սակայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների, գործառնությունների ու գործարքների (ժամկետային ավանդներ, վարկեր, արտարժույթի առք ու վաճառք (FOREX), ածանցյալ արժեթղթերի առք ու վաճառք և այլն) պայմանները սահմանվում են Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով և/կամ ներքին իրավական ակտերով: Սույն սակագները և դրույքներն առանձին դեպքերում կարող են կիրառվել այլ չափով` հիմք ընդունելով Հաճախորդների հետ կնքված պայմանագրերը:
Առանձին դեպքերում, հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի` բանկում ունեցած դրամական հոսքերի չափը, հաշիվների մնացորդները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից կարող են կիրառվել նաև սահմանված սակագներից արտոնյալ պայմաններով (ոչ ստանդարտ) սակագներ:
Մատուցած ծառայությունների համար սույն սակագներում և դրույքներում նշված միջնորդավճարները Բանկի կողմից միակողմանիորեն անակցեպտ (անառարկելի) կարգով կարող են գանձվել Հաճախորդի բանկային հաշվից, եթե այլ բան սահմանված չէ Հաճախորդի հետ կնքված պայմանագրով:
Սույն սակագներում և դրույքներում նշված գործառնություններ իրականացնելիս` Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրված սխալ կամ ոչ հստակ ցուցումների և հրահանգների, անհաղթահարելի ուժի (Ֆորս-մաժորային) (բնական աղետներ, քաղաքացիական հուզումներ, պետական մարմինների ակտեր, շրջափակումներ, կապի միջոցների անսարքություններ, արտակարգ այլ հանգամանքներ) ազդեցության հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար:
Սույն սակագներում և դրույքներում սահմանված միջնորդավճարները ՀՀ տարածքում գործող միջազային կազմակերպությունների և դեսպանությունների համար գանձվում են համաձայն կնքված պայմանագրի:
Թարմացվել է`13.10.2011 14:08
Արտարժույթի փոխարժեքներ
17.05.2012, 15:08
Առք
Վաճառք
USD/AMD
396
400
GBP/AMD
620
636
EUR/AMD
501
509
CHF/AMD
412
424
RUB/AMD
12.5
12.97
CAD/AMD
383
396
GEL/AMD
225
250
Հարց Վարչության նախագահին
Ձեր հարցերին կպատասխանի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: